BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

«Ֆինանսների նախարարությունում ամեն բան ընթանում է օրենքի սահմաններում»

«Ֆինանսների նախարարությունում ամեն  բան ընթանում է օրենքի սահմաններում»
17.06.2014 | 00:22

Երեք-չորս օր է՝ մամուլն անդրադառնում է ֆինանսների նախարարությունում կատարվող կադրային փոփոխություններին, որոնք հաճախ անվանվում են կադրային ջարդ կամ էլ նախկին ՊԵԿ նախագահի հաշվեհարդար ֆինանսների նախարարության վերահսկողության վարչության հետ։ Թե ո՞րն է կադրերի կրճատման իրական պատճառը, երևի այդպես էլ անպատասխան մնա, քանի որ, ինչպես ասում են, ինչքան մարդ, այնքան կարծիք։ Բոլոր դեպքերում, հունիսի 16-ին ֆինանսների նախարարությունը պաշտոնապես իր կայքում անդրադարձել էր այս հարցին, սակայն խնդիրը փորձեցինք դիտարկել պետական ծառայողների իրավունքների պաշտպանության տեսանկյունից և հեռախոսային կարճ զրույց ունեցանք ՀՀ քաղծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ։

-Ֆինանսների նախարարության մեջ նախկին հարկային ծառայությունը և մաքսային կոմիտեն միավորելու արդյունքում նախարարությունում մի շարք կրկնվող բաժիններ և վարչություններ վերացվել են, այդ թվում՝ ֆինանսների վերահսկողության նախկին վարչությունը,- ասաց պարոն Բադալյանը։- Այդ գործընթացի հետևանքով մոտ 50 հաստիք վերացվել է և դուրս է եկել քաղծառայության պաշտոնների անվանացուցակից։ Ֆինանսների նախարարությունում այս պահին ամեն բան ընթանում է օրենքի սահմաններում, և եթե օրենքից դուրս որևէ գործողություն իրականացվի, առաջինը մենք անմիջապես կարձագանքենք։
-Ի՞նչ պատճառաբանությամբ էլ կրճատվեն հաստիքները, խնդիրը չի վերանում։ Ինչպե՞ս պետք է լուծվի աշխատանքից զրկվածների հարցը։
-Հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից զրկված մարդիկ գրանցվելու են քաղծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում և վեց ամիս ստանալու են իրենց վերջին աշխատավարձի չափով վարձատրություն։ Ի դեպ, ֆինանսների նախարարությունն իր պաշտոնական պարզաբանման մեջ հատուկ նշել է, որ կլինեն մարդիկ, ովքեր կարող են տեղավորվել աշխատանքի տարբեր ստորաբաժանումներում։
-Ի՞նչ եք կարծում, ճի՞շտ էր արդյոք և՛ փող հավաքողին, և՛ փող ծախսողին, և՛ վերահսկողին միավորել և դարձնել մեկ մարմին։
-Շատ բարդ հարց եք տալիս։ Կյանքը ցույց կտա։

Զրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1170

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

յուններ